«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարոն Սարոյան, ճի՞շտ է, որ Դուք Արմավիրի խաղող մթերողներին փողի փոխարեն «կանիստրով» կոնյակ եք տալիս, իրենք տանում, չեն կարողանում օբյեկտներում իրացնել` խմում են ու խմում, հարցրինք գեներալ Սեյրան Սարոյանին։ «Վա՞տ բան ա, թող խմեն, էլի, մարդ են»: Բա էդքան կոնյակ ո՞նց խմեն, ունե՞ք էդքան, որ հա խմեն ու խմեն: «Իհարկե ունեմ. ըտենց բան նախ չի էղե, քեզ ասեմ, իրոք չի էղե»: Պարո՜ն Սարոյան, գյուղացին ի՛նքն է «վկայություն» տվել ինձ: «Գիդաս, նախ կարող ա մարդ ինքն ա փողի տեղ կանյակ ուզե, կա մարդ, որ գինի ա ուզե. կարա ըտենց էլ ըլի»: Ի՜հ, գինին «դոզա» չունի, սխալ է արել:
«Հա, շատ դեպքերում փողի տեղ կանյակ են ուզում, նաեւ` էդ իմաստով, կարա, բայց ինչ վերաբերում է մեզ, ինչ սկսել ենք խաղող մթերել, մի շիշ չեմ ծախել, ոչ մի շիշ արտադրություն չունեմ, որ արտադրեմ-ծախեմ։ Ծախեմ, ի՞նչ առնեմ, հենա խմում ենք, էլի»: Էդ որ Դուք խմում եք` ոչինչ, լավ եք անում, չնայած ասել էիք` որ «ես հայհոյեմ, ոչինչ», բայց էդ գյուղացիք որ խմեն, իրար հետ կկռվեն, իրար «կտփեն», եսիմ ինչ կանեն: «Չեն անի, լսի՝ սաղ Սովետական Միությունում, բոլոր հանրապետություններում «վիտրիզվիտել» կար, միակ երկիր մենք էինք էդ 15 հանրապետությունների մեջ, որ «վիտրիզվիտել» չկար. մեր ազգը չի հարբում, մեր ազգը խմում ա»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: