ՀՆԱՐՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային համալսարանի մի խումբ աշխատակիցներ հայտնվել են անհարմար վիճակում: «Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ այն մասին, որ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը հնարամիտ լուծում է գտել խնայողություն կատարելու համար: Որպեսզի իր աշխատակիցներին ամառային արձակուրդներին ավելորդ գումար չվճարի, հունիս ամսին մարդկանց հեռացնում է աշխատանքից, իսկ երբ ավարտվում են ամառային արձակուրդները, սկսվում է ուսումնական շրջանը, սեպտեմբերից կրկին գրանցում է՝ որպես աշխատողներ: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզաբանումներ ստանալ ռեկտորից: «Եթե նրանք հունիսին աշխատանքից ազատվում են, ամառվա համար վերջնահաշվարկ են ստանում, եւ հետո էլ, նման բան չկա, այս տեղեկությունը դատարկաբանություն է»,-ասաց Բ. Մակիչյանը:




Լրահոս