Ավտովթար` Դավիթ Բեկի փողոցում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 01.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգմանքներում «Nissan March» մակնիշի 34 DU 342 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ` Զ. Ի. 1985 թ. ծնվ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ. սյանը:

Ավտոմեքենայի ուղևոր Ա. Խ.-ը (1985 թ. ծնվ.) ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս