Նախօրեին տեղի է ունեցել ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մեվլյութ Չավուշօղլուի հանդիպումը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել Սու-24-ի կործանման հետևանքով ռուս օդաչուի մահվան հետ կապված:
Չավուշօղլուն նշել է, որ Լավրովի հետ հանդիպումն արդյունավետ չի եղել կոնֆլիկտի լուծման համար:
«Տարբեր կարծիքներ ունենալը նորմալ է, սակայն մենք բաց խոսել ենք: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնել: Երկու կողմերը չեն ցանկանում սրել լարվածությունը: Հույս ունեմ, որ առողջ միտքը կհաղթի»,-Չավուշօղլուի խոսքն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նաև նշել է, որ Անկարան չի պատրաստվում պատասխան պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ինչպես նաև անհրաժեշտ է բաց պահել Մոսկվայի հետ կապի ալիքները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան