
Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը հակված չէ մտածել, որ Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամները կարող էին ահաբեկիչներ լինել: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդպիսի բան չի նշվում նաև պատկան մարմինների պաշտոնական հաղորդագրություններում:
«Ես անձամբ իրենց չեմ ճանաչում և կցկտուր ինֆորմացիայից ելնելով չեմ կարող ասել, թե նրանք ինչ էին ուզում: Բայց մեկ բան կարող եմ ասել. իրենց կազմակերպվածությունը ներսի խնդիրների հետ կապված չէ: Այդ զենքը հաստատ ներսում չէր օգտագործվելու», – ընդգծեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան