«Ավագանին չունի ուղիղ իրավասություն նրանց (նույնասեռականների) դեմն առնելու»:
Եվ սա ասում է Երեւանի փոխքաղաքապետն ու ՀՀԿ ներկայացուցիչը: Փաստորեն, ՀՀԿ-ն եւ իշխանությունները երկրում ինչ ցանկանան, կարող են անել. կարող են ընտրություններ կեղծել, նախագահ նշանակել, վարչապետ նշանակել, պաշտոնյաներ փոխել, օլիգարխների «աճեցնել» կամ «գծերից գցել», ընդդիմությանը թուլացնել եւ պառակտել: Միայն մի բան ի զորու չեն անել՝ մաքրել քաղաքապետարանի դիմացի այգին նույնասեռականներից: Այսինքն՝ նույնասեռականներն ավելի հզոր դուրս եկան, քան մնացած բոլորը: Բնականաբար անհավատալի է, մնում է միայն հասկանալ, թե ինչու չեն ուզում՝ նշված այգում նույնասեռականներ չլինեն: