«Բավարիա»-ն պետք է հասնի ավելիին. Ռոբերտ Լևանդովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս մրցաշրջանում գոհ է իր թիմի խաղից: Սակայն Լեհաստանի հավաքականի հարձակվողն ընդգծել է, որ գերմանական ակումբը պետք է բարելավի իր արդյունքները` նախորդ մրցաշրջանի հետ համեմատ:

«Բնականաբար, մենք ցանկանում ենք հաղթել Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի յուրաքանչյուր խաղում: Գերմանիայի առաջնությունում մենք ութ միավորի առավելություն ունենք Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդեպ, սակայն դա բավարար չէ: Իսկ Չեմպիոնների լիգայում դու մշտապես պետք է ցույց տաս քո ուժը: Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլերում մենք շատ հաջող ենք հանդես եկել և այս մրցաշրջանում «Բավարիա»-ն պետք է հասնի ավելիին», – նշել է Լևանդովսկին:




Լրահոս