«Իսլամական պետություն»-ը սպառնում է Ռուսաստանին և ԱՄՆ-ին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն»-ը նոր տեսահոլովակ է տարածել, որում սպառնում է հերթական ահաբեկչություններով: Ավտոմատները ձեռքերին` սևամորթ տղամարդիկ հայտարարում են, որ Ֆրանսիան միայն սկիզբն էր, իսկ այժմ Ամերիկայի և Ռուսաստանի հերթն է. փոխանցում է Lifenews-ը:

Ահաբեկիչներն անգլերենով խոստանում են զենքով ներխուժել ԱՄՆ և Ռուսաստան, երեք քաղաք՝ Նյու Յորք, Վաշինգտոն և Մոսկվա:

«Մենք գալիս ենք ձեզ մոտ զենքերով և պայթուցիկներով»,-ասում է զինյալներից մեկը:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ զինյալները տեսանյութերով սպառնալիքներ են տարածում: Ավելի վաղ ահաբեկիչները խոստացել էին ահաբեկչություններ իրականացնել այն երկրներում, որոնք զինված ուժեր են կիրառում Սիրիայում իրենց զինյալների դեմ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս