ԵՄ – Հայաստան, ներկայիս հարաբերությունները և հետագա զարգացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ հարաբերություններին նվիրված համաժողով: Միջոցառումը համատեղ նախաձեռնել էին Եվրախորհրդարանի պատգամավոր,Կանաչների խմբի/ Եվրոպական ազատ դաշինքի փոխնախագահ Միշել Ռիվազին և ‹‹Հայաստանի եվրոպացի բարեկամներ›› (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am ) կազմակերպությունը: Այն առանձնացավ բանախոսների ներկայացուց­չականությամբ՝ մասնակցում էին, մասնավորապես, հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող բանակցություններում ընդգրկված պաշտոնյաներ:

Համաժողովը վարում էր ԵԽ պատգամավոր Միշել Ռիվազին: Պատգամավորը երկար տարիներ իր ավանդն էունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև ամուր կապեր հաստատելու գործում: Նա նաև «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդատվական խմբի անդամ է: Իր ելույթում նա ընդգծեց Հայաստան-ԵՄամուր հարաբերությունների կարևորությունը. «Մենք ընդհանուր պատմություն ունենք Հայաստանի հետ, և ես շնորհակալ եմ հայկական մշակույթին ամենի համար, ինչ որ այն տվել է մեր մայրցամաքին: Նման միջոցառման կազմակերպումը շատ կարևոր է, որովհետև մենք հակված ենք Հայաստան-ԵՄ համաձայնագրի առավել լավ տարբերակի: Ես աջակցել եմ այս միջոցառմանը, որպեսզի մենք բոլորս ավելի լավ պատկերացում կազմենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին: Հուսով ենք լուծումներ գտնել քաղաքական գործիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ միասին»,- նշեց պատգամավորը:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նպատակն էր այս լսումների միջոցով անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում արձանագրված ձեռքբերումներին և քննարկում ծավալել առաջիկա ամիսների ընթացքում բանակցության առիթ հանդիսացող Հայաստան-ԵՄ 12 հարաբերությունների իրավական նոր հիմքի վերաբերյալ:

ՀԵԲ ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան վստահ է, որ հանրային քննարկումների այս տարբերակը ձևավորում է գաղափարների լայն շրջանակ, որոնք, պատշաճ իրագործման դեպքում, կխթանեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները: ‹‹Գաղափարների նման փոխանակումը ամուր հիմք է ապահովում երկու կողմերին՝ նոր մտքեր և առաջարկներ ներկայացնելու համար: Մենք կարողացանք ներգրավել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ոլորտում գլխավոր դերակատարներին՝ խոհրդարանական և գործադիր ոլորտներից, քանի որ նպատակ ունենք անդրադառնալ Հայաստան-ԵՄ հարաբերությունների բոլոր ուղղություններին»,- նշեց պարոն Օչոան:-Կարծում եմ, որ մեր քննարկումներն ու եզրակացությունները հետաքրքրիր ներուժ են ապահովում մեր հարաբերությունների հետագա զարգացման համար՝ խոհրդարանական մակարդակով, նաև բանակցողների համար ստեղծում են համաձայնագիր»:




Լրահոս