
Անհայտ անձինք «Մոլոտովի» կոկտեյլներ են նետել Կահիրեում գիշերային ակումբի վրա, փոխանցում է Reuters-ը:
Զոհերի թիվը հասել է 18-ի: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր 12 զոհի մասին: Եվս 5-ը վնասվածքներ են ստացել:
Հարձակում գործածներից մեկը, ոստիկանության խոսքով, ակումբի նախկին աշխատակից է, ով հեռացվել է աշխատանքից նախօրեին:
Զոհվածների թվում հիմնականում ակումբի անձնակազմի անդամներն են: Հանցագործներին չի հաջողվել բերման ենթարկել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան