ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՕԳՏԻՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի (որը սահմանակից է Վրաստանին) բնակիչները «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ սեզոնի ընթացքում մեկ հեկտար հողատարածքը ինքնահոս ջրով ոռոգելու համար իրենք վճարում են 55 հազար դրամ ջրի վարձ: Իսկ Դեբեդի մյուս ափին նույնքան հողատարածք ոռոգելու համար Վրաստանի բնակիչները վճարում են 15 լարի՝ մոտ 3750 դրամ:
Ախալքալաքի շրջանի հայկական դպրոցներից մեկի տնօրենն էլ  ասաց, որ իրենց մոտ ուսուցչի դրույքը կազմում է 18 ժամ: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում ուսուցչի դրույքը կազմում է 22 ժամ: Դպրոցի տնօրենի վկայությամբ՝ Վրաստանի ուսուցիչները յուրաքանչյուր դասաժամի հաշվով ամսական ստանում են 15-20 դոլարին համարժեք լարի, իսկ դասղեկության համար՝ 50 դոլարին համարժեք լարի:  Վրաստանում հանրակրթական դպրոցի տնօրենը ստանում է 500 դոլարին համարժեք աշխատավարձ, վարչական աշխատանքից զատ՝ նրան թույլատրվում է նաեւ շաբաթական 6  ժամ դասավանդել: Իսկ Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը, կախված նրանց աշխատանքային ստաժից, դասավանդած յուրաքանչյուր դասաժամի հաշվով 3500-4000 դրամ է, դասղեկության համար՝  8.000-12.000 դրամ:
Ստացվում է, որ Վրաստանի ուսուցիչները հայ գործընկերների համեմատ գրեթե կրկնակի ավելի են վարձատրվում, իսկ ջրօգտագործողներն էլ՝ տասնապատիկ պակաս վճարում:




Լրահոս