Թբիլիսի-Երևան միկրոավտոբուսն ընկել է ձորը. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Ջաղացներ» կոչվող վայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի 22-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի EXE288 վրացական պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ռ. Գ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտ 8 մ խորությամբ ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը 7 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

3 տուժածներից մեկը՝ 1989 թ. ծնված Մ. Դ.-ը (Ռումինիայի Հանրապետության քաղաքացի), շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է առաջին բուժօգնություն, իսկ մյուս 2 տուժածները` 1972 թ. ծնված Բ. Բ.-ը և 1956 թ. ծնված Կ. Շ.-ը, հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս