ԲԱԼԻԿ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դերասանուհի Նոննա Գրիգորյանն ու պարող Վահագն Կիրակոսյանը բալիկ են ունեցել: Ծնվել է զույգի առաջնեկը` 3,8 կգ քաշով, 52 սմ հասակով: Նոննան ու փոքրիկ  Էլվիան հիմա ծննդատանն են, իսկ երկուշաբթի արդեն տանը կլինեն: Ինչպես նկատեցիք, աղջկան ծնողները տվել են ոչ հայկական անուն: Դերասանուհու խոսքով` իրենք ցանկացել են, որ իրենց դուստրը յուրահատուկ, գեղեցիկ հնչող եւ չկրկնվող անուն ունենա: Էլվիա` անգլիական անուն է, որը նշանակում է հրաշալի:




Լրահոս