ՀԱՐՑ. Ընկերս բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, եւ միասին որոշել ենք այնտեղից Հայաստանի Հանրապետություն ապրանք ներմուծել: Տեղյակ եմ, որ անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան ակցիզային դրոշմանիշեր: Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ մաքսային մարմին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Սիմոնյանի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում.
ա) ՀՀ կառավարության սահմանած ձեւի դիմում՝ ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար,
բ) օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը եւ ներմուծումը,
գ) ՀՀ կառավարության սահմանած ձեւի հաշվետվություն՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նախկինում տրամադրված դրոշմանիշերի օգտագործման մասին: («Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 7 հոդված):
ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ ակցիզային դրոշմանիշերով ապրանքներ ներկրելը թեեւ բարդ չէ, բայց աշխատատար է ու, ինչպես երեւում է, ավելի խստորեն է քննության ենթարկվում: