Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք կրակ են բացել ՕՄՕՆ-ի ոստիկանական մեքենայի ուղղությամբ. փոխանցում է Lifenews-ը:
Անհայտ անձինք կրակ են բացել Կալաշնիկովի ավտոմատից: Վերջիններս փախուստի են դիմել առանց համարների «Հունդայ Ակցենտ» ավտոմեքենայով:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 2 ոստիկան է զոհվել: Ընդ որում, հաղորդվում է, որ նրանցից մեկն այրվել է ավտոմեքենայում:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան