Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթները կվերականգնվեն հունվարի 2-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհական LOT ավիաընկերության կողմից 2016 թվականի հունվարի 2-ից կվերականգնվի Վարշավա-Երևան-Վարշավա կանոնավոր ուղիղ չվերթների իրականացումը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

«Դա ոչ միայն Լեհաստան այցելելու, այլև Վարշավայի միջոցով այլ ուղղություններով ճամփորդելու հրաշալի հնարավորություն է: Վստահ եմ, որ մեր երկու մայրաքաղաքների միջև կանոնավոր ուղիղ չվերթներով կապը իր դրական ազդեցությունը կունենա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ մեր երկու երկրների միջև բազմակողմանի կապերի ամրապնդման և զարգացման, բարեկամ ժողովուրդների միջև առավել ինտենսիվ շփումների ապահովման առումով»,- նշել է դեսպանը:




Լրահոս