Շոուն ստացվեց, իսկ քարոզը` ոչ. ինչ են մտածում մարդիկ քարոզիչների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այո և ոչ» ռեալիթի շոուին կամ սահմանադրական փոփոխություննեի հանրաքվեի քարոզարշավն ավարտվեց: Թեև մասնակիցները գոհ են գործընթացից, այնուամենայնիվ, հասարակության մեծ մասի մոտ այդպես էլ մնաց անորոշությունը: Եվ նույնիսկ տպավորություն էր, որ իշխանություններն այնպիսի քարոզիչների էին ընտրել, որպեսզի լուրջ չընկալվեին:

20 օրից ավել եղանակային ցուրտ պայմաններում այո-ի և ոչ-ի քարոզիչները մարզերում մասնակցում էին բեմականացված շոուիներին: Անզեն աչքով երևում է, որ հասարակության մի զգալի հատվածը ռեալիթի շոուի մասնակիցների հետ հանդիպումներին ներկայանում է ինչ-որ մեկի հրահանգով կամ առնվազն խնդրանքով:

Եվ այս իրավիճակում հասարակությունը կրկին մնաց ինքն իր հոգսերի հետ միայնակ, չկողմոնորշված, քանի որ և այո, և ոչ քվեարկելու դեպքում չի պատկերացնում, թե ինչ է փոխվելու իր կյանքում:

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս