Բերման են ենթարկել Վարդան Ղուկասյանին, նրա տղային եվ եվս 7 հոգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ նույն վարչության արագ հակազդման բաժնի օպերները ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրիի բաժնի ծառայողների հետ Ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկեցին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նրա տղային եւ եւս 7 հոգու:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ե՛ւ Գյումրիում, ե՛ւ հանրապետության ճանապարհներին ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը: Ծայրահեղ ծանր վիճակում Շիրակացի փողոցից հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրիում հայտնի, Շեկո մականվամբ Արտյոմ Կարապետյանը եւ Քավոր Հարութը: 
Գ.Շամշյանի հաղորդման համաձայն, դեպքի վայրում հայտնաբերվել էր նաև Mercedes S 500 մակինիշի 35 DV 555 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կային նաեւ արյան հետքեր, իսկ 4 հարկանի շենքերից մեկի մուտքում նույնպես հայտնաբերվել էին արյան հետքեր:
Ինչպես հայտնեց Գագիկ Շամշյանը հեռախոսազրույցում բերման ենթարկվածները տարվել են Ոստիկանության Գյումրու նորակառույց քաղմաս:




Լրահոս