Բունդեսթագում հավանություն են տվել Սիրիայում իսլամիստների դեմ գերմանացի զինծառայողների մասնակցությանը, փոխանցում է Газета.ru-ն:
Կողմ է քվեարկել 445 պատգամավոր 598 ներկա գտնվողներից, դեմ՝ 146-ը: 7 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Գերմանիայի կառավարությունն իր համաձայնությունն է տվել Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցով առաքելությունում գերմանացի զինծառայողների մասնակցությանը:
Գերմանիայի ԶՈւ առաքելությունը նախատեսում է ռազմական օպերացիային 1200 զինծառայողների, մի քանի «Տորնադո» հետախույզ ինքնաթիռների մասնակցությունը: Ռազմական օպերացիայի արժեքը, նախանական հաշվարկների համաձայն, կազմում է 134 մլն եվրո, այն կսկվի 2016թ.-ին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան