![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/f3b223c1-d4f0-4811-ae49-c674bb7ecfa5.jpg)
Նոյեմբերի 23-29-ը ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 194 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 173-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 21 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:
Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 74 հեռախոսազանգ, որոնցից 52-ին լուծում է տրվել, իսկ 22-ի դեպքում աշխատանքներն ընթացքում
են: