Ժողովուրդ. Դեղերը թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ը մոտ օրերս շրջայց կատարեց Երեւանի մի քանի դեղատներում եւ արձանագրեց որոշակի թանկացումներ: Նկատենք, որ հիմնականում թանկացել են սրտանոթային, ճնշման, աչքի հիվանդությունների բուժման համար նախատեսված եւ տարբեր տեսակի ցավազրկող դեղամիջոցները:
Այսպես, “Սերվիեր” դեղագործական ընկերության “Նոլիպրել ֆորտե” կոչվող դեղը, որը նախկինում վաճառվում էր 7200 դրամով, հիմա դարձել է 8200 դրամ: “Դելտրալեքս 60”-ը 8200-ից դարձել է 8800 դրամ, “Պռեդուկտալ MR”-ը՝ 7150-ից 7800 դրամ, “Պրեստարիում 5 մգ”-ն՝ 4500-ից 5000 դրամ, իսկ “Պրեստանս 10/5”-ը 8600-ից դարձել է 9950 դրամ: Թանկացել է նաեւ “Սանոֆի ավենտիս” դեղագործական ընկերության “Էսենցիալ” դեղամիջոցը՝ 3450-ից դառնալով 4350 դրամ, իսկ հիմա արդեն՝ 4850: Այս դեղամիջոցը երկու անգամ է թանկացել: Աչքի համար նախատեսված “Տաֆտոլան” կոչվող կաթիլները եւս թանկացել են:
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց. “ՏՄՊՊՀ մոնիթորինգի խումբը գների որոշակի բարձրացում արձանագրել է: Այս պահին շուկան ուսումնասիրվում է, եւ ավարտին դրանց արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը”:




Լրահոս