Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կկայանա դեկտեմբերին: Այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ եւ ձեռք բերվել համաձայնություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում ԵԱՀԿ նախարարական խորհուրդը լուսաբանող լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հանդիպման վայրն ու կոնկրետ ամսաթիվը կհրապարակվի պաշտոնապես, սակայն արդեն հաստատված է, որ հանդիպումը կայանալու է դեկտեմբերին: «Ըստ կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնության` կարվի հանդիպման մասին հայտարարություն համապատասխան ձեւով:
Չնայած Ադրբեջանը միշտ խախտում է այդ պայմանավորվածությունը եւ առաջ է ընկնոմ: Թե ի՞նչ է դա իրենց տալիս: Բայց մենք այդպիսի բաներով չենք զբաղվում եւ ըստ պայմանավորվածության հայտարարություն կարվի այն ժամանակ, ինչի մասին պլանավորել ենք: Բայց հանդիպումը լինելու է դեկտեմբերին», ասաց Էդվարդ Նալբանդյանը: