Aravot .am-ը “Ազատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից հետաքրքրվեց, թե Երեւանի ավագանու ընտրություններում ինքն ո՞ւմ է սատարում: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը։
“Նա պատասխանեց. “Պաշտոնապես որեւիցե թեկնածուին պաշտպանելու մասին առայժմ խոսք չի գնում, այդ հարցը դեռ պետք է քննարկենք կուսակցության վարչությունում: Բայց ակնհայտ է, որ մենք մեր աջակցությունը պետք է ցուցաբերենք ընդդիմությանը”: Մենք փորձեցինք ճշտել՝ ընդդիմություն ասելով ո՞ւմ նկատի ունի պարոն Քոքոբելյանը՝ ՀԱԿ-ի՞ն:
Նա պատասխանեց. “Առայժմ այդքանով բավարարվեք, էլի, որովհետեւ դա դեռ հարց է”:
Մեր հարցին՝ անձնական համակրանք ունե՞ք որեւէ թեկնածուի նկատմամբ, որը կապ չունի կուսակցության վարչության որոշման հետ՝ նա պատասխանեց. “Անշուշտ: Կարծում եմ այդ մասին առաջիկայում առիթ կունենամ բարձրաձայնել, որովհետեւ մինչ այդ ուզում եմ մեր վարչության տեսակետն էլ հնչեցվի, նոր իմ անձնականը, որովհետեւ չեմ բացառում, որ չհամընկնի, անկեղծ եմ ասումե”,- մեջբերում է “Առավոտը”: