![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/0710d8e3cc5977858635521dc11a9f5a-472x265.jpg)
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Դժվարանցանելի են Սիսիան-Զանգեր, Սիսիան-Գորիս և Գորիս-Սիսիան միջպետական ճանապարհահատվածները, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: