Վրաստանը նշել է ռուսական գազից հրաժարվելու պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ, եթե Թուրքիան և Ադրբեջանը կարողանան արագացնել «Շախ-Դենիզ» գազամուղից գազատարի կառուցման ընթացքը, ապա Վրաստանը կհրաժարվի ռուսական գազից, փոխանցում է «Грузия Online»-ը:

Նրա խոսքով՝ եթե Վրաստանին գազի հավելյալ ծավալներ անհրաժեշտ լինեն մինչև 2018թ.-ը, ապա երկիրը կարող է այն ձեռք բերել «Գազպրոմ»-ից:

Նախօերին հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարևորագույն ծրագրերից է անվանել Տրանսանատոլիական խողովակաշարի նախագիծը (TANAP), որը թույլ է տալիս մեծացնել Թուրքիա ադրբեջանական գազի մատակարարման ծավալները: TANAP ծրագիրը նախատեսում է գազի մատակարարում թուրք-վրացական սահմանով ադրբեջանական «Շահ Դենիզ» գազամուղից մինչև Թուրքիայի արևմտյան սահման: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիարդ դոլար:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս