“Ժողովուրդ”-ի՝ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների ւիոխանցմամբ` Սերժ Սարգսյանն իր թիմակիցներին, ինչպես նաև ԲՀԿ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը հակված չէ կտրուկ փոփոխությունների: Ըստ նրա`այս անգամ ընդամենը երկու-երեք նախարարներ կփոխվեն, իսկ Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակվել է, քանի որ նրան ժամանակ է տրվել մինչև աշուն, որպեսզի հստակ դրական ցուցանիշներ ապահովի: Իսկ եթե տապալի, արդեն աշնանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ կլինեն: Այլ կերպ ասած`Ս. Սարգսյանը հասկացրել է, որ մայիսի 5-ից հետո ձևավորվելիք կառավարությունը ժամանակավոր է: “Ի դեպ, Աժ ընտրություններից հետո ձևավորված կառավարության մասին ևս նա ասել էր, թե դա ժամանակավոր է, քանի որ նախագահական ընտրություններից հետո, Սահմանադրության համաձայն, ինքը պետք է նոր կառավարություն ձևավորի: Ու հիմա ստացվում է, որ Ս. Սարգսյանի ձևավորած բոլոր կառավարություններն էլ ժամանակավոր են: Նաև`ժամանակավրեպ”,- գրել է թերթը:
Ժողովուրդ. Մայիսի 5-ից հետո ձեվավորվելիք կառավարությունը ժամանակավոր է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ