Հայոց Մեծ Եղեռնի 98-երորդ տարելիցի կապակցությամբ՝ Արմենիա հեռուստաընկերությունը, հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Այս նախաձեռնությունը կոչ է համայն մարդկությանը. կոչ այն պահանջով, որ աշխարհի որևէ կետում չպետք է տեղի ունենա որևէ ազգի հանդեպ այնպիսի ոտնձգություն, ինչպիսին եղավ 1915 թվականին հայերի հետ:
Հայ ազգի բողոքը Հայոց Մեծ Եղեռնի ժխտողականության դեմ արտահայտված է երգի և տեսահոլովակի տեսքով:
Խոսք՝ Ռ. Մխիթարյանի
Երաժշտություն՝ Ա. Պարսամյանի
Ռեժիսոր՝ Ռ. Մխիթարյան