Այսօր՝ ապրիլի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի վրա գտնվող “Պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտից” (Հանրապետական ծննդատուն ), որ նշված հիվանդանոցի առաջին հարկում ծուխ է առաջացել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի 1-ին հարկում գտնվող տնօրենի հանգստի սենյակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել` 06.53-ին:
Ամբողջությամբ այրվել է սենյակը գույքով՝ մոտ 12 քմ: Նշված ինստիտուտում “SOS” հակահրդեհային ազդարարման համակարգ տեղադրված չէ: Բարեբախտաբար տուժողներ չկան: