Ծիծեռնակաբերդ են այցելել նախագահը, կաթողիկոսը, ԱԺ նախագահն ու վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը հարգելու և ծաղիկներ դնելու համար Ցեղասպանության հուշարձան-համալիր են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Կաթողիկոսը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը,  կառավարության անդամներ:
Նրանց թվում են՝ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և այլք:  Այս պահին մատուցվում է զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ:




Լրահոս