ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը նամակ է հղել Սպիտակ Տանը, որում նա կոչ է անում նախագահ Բարաք Օբամային հավատարիմ մնալ իր` 2008-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ տված խոստմանը և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
“Որպես սենատոր դուք աջակցում էիք Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը: Ամերիկան երբեք չպետք է ասոցացվի ցեղասպանության ժխտման հետ: Հայոց ցեղասպանության զոհերը արժանի են մեր ճանաչմանը: Դա մեր ազգային շահն է ճանաչել և հիշել անցյալը”,-իր նամակում նշել է կոնգրեսականը: