“Փրայմ Կրայմ” լրատվական գործակալությունը հայտնում է, որ Երևանում, երկարատև հիվանդությունից հետո, 77 տարեկանում կյանքից հեռացել է ,օրենքով գողե Ռաֆիկ Խոյեցյանը՝ Խոյ մականվամբ։
Խոյեցյանը համարվում է հին սերնդի առավել ազդեցիկ ու հայտնի հայ ,օրենքով գողերիցե մեկը։ Վերջին տարիներին նա առողջության վատթարացման պատճառով իր գործերի կառավարումը հանձնել էր որդուն՝ Ռաֆայելին։
Ըստ աղբյուրի՝ հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ հինգշաբթի։ Երևանում այդ առիթով սպասվում է նախկին Խորհրդային Միության տարբեր անկյուններից մարդկանց այցելություն։
tert .am