“Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր կուսակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ: Հուշահամալիրի տարածքից դուրս գալիս ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել Ծառուկյանին իջնել կառավարության եւ պատգամավորների համար նախատեսված ճանապարհով, որտեղ կայանված էր նրա մեքենան:
Ի պատասխան Ծառուկյանի հարցի, թե ինչո՞ւ թույլ չեն տալիս, ոստիկաններն ասել են, որ պետք է իջնել ընդհանուր ճանապարհով, որտեղով անցնում է ժողովրդի հոսքը:
Եւս մեկ անգամ առարկելով ոստիկաններին` Ծառուկյանը, ով Ծիծեռնակաբերդ էր եկել որդու ուղեկցությամբ, իջել է ընդհանուր ճանապարհով, սակայն կեսից շրջանցել է ոստիկաններին եւ գնացել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով:
Ինչպես հայտնում է NEWS .am-ի թղթակիցը, նա հրաժարվել է պատախանել լրագրողների հարցերին` ասելով, թե “այսօր այդ օրը չէ”: