
Լևերկուզենի «Բայեր»-ի և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Խավյեր Հերնանդեսը ճանաչվել է Բունդելսիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ,- այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական թվիթերը։
27-ամյա ֆուտբոլիստը նախորդ ամիս երեք գոլ է խփել Բունդեսլիգայում։ Նա դուբլի հեղինակ է դարձել «Այնտրախտի» դեմ, ինչպես նաեւ մեկ գոլ ուղարկել «Քյոլնի» դարպասը։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 11 խաղում մեքսիկացին խփել է 12 գոլ։