Ազգային ժողովի շարքային աշխատակիցները զրկվել են «պրեմիայից». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ղեկավարությունը որոշել է խորհրդարանի շարքային աշխատակիցներին ամանորից վճարվող «պրեմյան», որն ընդունված է անվանել «13-րդ աշխատավարձ», այս անգամ չի տրվելու, ինչպես նախորդ տարիներին: Ըստ այդ լուրերի՝ «պրեմյա» կստանա միայն ԱԺ ղեկավար կազմը: Երեկ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել տարածված լուրերի իսկությունը: «Պրեմյան դա պարգեւատրման ձեւ է:

Ես այս պահին չեմ կարող ասել, թե որ աշխատողն է լավ աշխատանքի համար նոյեմբերին ստացել դրամական պարգեւատրում: Պարգեւատրումները տրվում են աշխատանքում ցուցաբերած առանձնահատուկ առաջադիմության կամ առանձին հանձնարարությունները լավագույնս կատարելու համար: Ասել, թե միայն ծառայողական որեւէ խմբում գտնվող աշխատողներն են ստացել պարգեւատրում, ճիշտ հարցադրում չէ»,-պատասխանեց Արսեն Բաբայանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս