«Պետք է ռեֆորմ իրականացնել». Գագիկ Խաչատրյանը մտածում է «պադավատները» կրճատելու ուղղությամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Պադավատապետությունում» մտածո՞ւմ են քայլեր ձեռնարկել «պադավատները» կրճատելու ուղղությամբ, հարցրինք ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին: «Մտածում ենք, մեզ մոտ արդեն 44 մեքենա կրճատել ենք ու դեռ պիտի  կրճատենք»: Ֆիննախո՞ւմ, թե՞ կառավարությունում: «Ֆիննախում, կառավարությունում էլ մտածում են: Պետք է ոչ թե վերցնել ու կրճատել մեքենաները, այլ ռեֆորմ իրականացնել` փոխել իրավիճակն ու գործառույթները»: Ֆիննախում ու կառավարությունում մտածողություն փոխե՞լ: «Թեկուզ, բայցեւ առաջնայինը գործառույթները փոխելն ու նոր ծախսերը կրճատելն է: Թե չէ՝ վերցնել գործառույթները կրճատել ու ծախսերը թողնել նույնը, ինքնին լավ բանի չի հանգեցնի»: Իսկ ԱԺ-ում չե՞ք ուզում կրճատել «պադավատները»: «ԱԺ-ին պետք է հարցնեք»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս