«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովում շարունակում են ավտոմատներով հսկողությունը շենքի անցակետերում և ողջ տարածքում։ Երեկ անվտանգության աշխատակիցներն էին անգամ շատացել, նրանց բոլորի կրծքից ինքնաձիգներ էին կախված։ Նախկինում նրանք անզեն էին, զինվեցին Նորք-Մարաշի զինված խմբավորումը վնասազերծելուց մի քանի օր առաջ։ Նախօրեին զինված հսկողություն են իրականացրել նաև կառավարության շենքում։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, խմբավորումը ծրագրել էր հարձակում գործել ԱԺ-ի, կառավարության, նախագահականի վրա։ Թերևս, իշխանությունը վստահ չէ, որ վտանգը վերացել է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։