Հայաստանում սկսել են քիչ հաց արտադրել. սպառողները նվազել են. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը արձանագրել է, որ այս տարվա առաջին 10 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում 2 տոկոսով նվազել է հացի արտադրության՝ նույնն է, թե սպառման ծավալը։

Նկատենք, որ տարիներ շարունակ պաշտոնապես արձանագրվում էր, որ Հայաստանում հացի սպառման ծավալը չի փոխվում։ Խնդիրն այն է, որ հացի ու նաև աղի սպառման ծավալների փոփոխությանը բնակչության իրական թվի հաշվարկի այլընտրանքային մեթոդ է համարվում, և ՀՀ-ում կար քաղաքական որոշում՝ հացի սպառման ծավալների փոփոխությանը պաշտոնապես չարձանագրել։ Սակայն բնակչության թվի նվազման պատճառով հացի սպառումը այնքան է նվազել, որ պաշտոնական վիճակագրությանը այլևս ի վիճակի չէ ամբողջությամբ թաքցնել դա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս