Ավստրալիական Մելբուրն քաղաքի սրճարաններից մեկում անհայտ անձը պատանդ է վերցրել մարդկանց, փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով Daily Mail Australia-ին:
Հայտնի է, որ տղամարդը զինված է, պատանդ է վերցրել առնվազն 2 մարդու:
Սրճարանի տարածքը շրջափակված է: Իրավապահ մարմինները բանակցություններ են վարում զավթիչի հետ:
Տեղի ոստիկանության տվյալների համաձայն, դեռևս հիմքեր չկան ենթադրելու, որ տվյալ դեպքը ահաբեկչություն է եղել: Նախնական տարբերակով, պատանդները և նրանց պատանդ վերցրած տղամարդը ծանոթ են եղել:
Ավելի ուշ տեղեկություն է տարածվել, որ 69-ամյա տղամարդուն ձերբակալել են: Մի քանի ժամ նա պատանդներին պահել է սրճարանում, սակայն արդյունքում ինքնուրույն հանձնվել է ոստիկանությանը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան