
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Goal.com-ը:
Գերմանացի կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի նոյեմբերյան բոլոր հանդիպումներին և դարձել 1 գոլի հեղինակ: Հիշեցնենք, որ Շվայնշտայգերն Անգլիա է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»-ից: