
Լիբանանի հյուսիսում «Իսլամական պետության» դեմ զինծառայողների և ոստիկանության օպերացիայի ժամանակ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իր տունը, փոխանցում է Reuters-ը:
Առնվազն 3 մարդ է զոհվել, մոտ 10 մարդ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ:
Օպերացիան անց էր կացվում՝ Բեյրութում ահաբեկչական հարձակումների կանխման հարցով քարոզարշավի շրջանակներում:
Անվտանգության ոլորտի աղբյուրը հայտնում է, որ զոհվածների թվում մահապարտ ահաբեկիչի ընտանիքի անդամներն են:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան