Գումար գողացած կինը ներկայացավ ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել 1978 թ. ծնված Ստելլա Մ.-ի պայուսակից գումար գողանալու մասին:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 14.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն և տվել խոստովանական բացատրություն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ կատարվում է քննություն:




Լրահոս