«Օլիմպիյսկի» մարզական համալիրի համասեփականատեր, հայտնի իրավաբան Դմիտրի Շումկովը, ենթադրաբար, ինքնասպան է եղել «Մոսկվա սիթի» էլիտար համալիրում իր գրասենյակում, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Նախնական տեղեկությունների համաձայն, Դմիտրի Շումկովն ինքնասպան է եղել իր գրասենյակում: Նրա մահը քրեական չի համարվում»,-նշել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ ՔԿ-ն ստուգումներ է անցկացնում ենթադրյալ ինքնասպանության փաստով:
Դմիտրի Շումկովը Ռուսաստանի իրավաբանների լավագույն տասնյակում էր:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան