Սերգեյ Պոմազունը, ով օրեր առաջ ՌԴ Բելգորոդ քաղաքում կրակել էր պատահական անցորդների և խանութի աշխատողների վրա՝ սպանելով 6 մարդու, ձերբակալվել է: Նա արդեն առաջին ցուցմունքն է տվել: Հանցագործը նշել է, որ “ինքը չի ցանկացել կրակել երեխաների վրա, այլ կրակել է դժողքի ուժերի վրա”:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին ՌԴ Բելգորոդ քաղաքում Սերգեյ Պոմազունը կրակ էր բացել “Օխոտնիկ” խանութում՝ սպանելով 6 մարդու: Հանցագործը խանութին էր մոտեցել իր “ԲՄՎ” մակնիշի մեքենայով: Մեքենայից դուրս գալով՝ նա կրակ էր բացել փողոցում, այնուհետև մտել խանութ և շարունակել կրակել: Մահացածների թվում կային նաև երկու դպրոցական երեխաներ: