Հայաստանում առաջին անհրաժեշտության մի շարք սննդամթերքի արտադրության ու սպառման ծավալներն այս տարվա տասն ամիսների արդյունքներով եւս նվազել են: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին հացի արտադրության ծավալները նվազել են 2 տոկոսով, իսկ աղի արտադրության ծավալները՝ 10.3 տոկոսով:
Նկատենք, որ ապրանքների արտադրության ծավալների նվազման թիվը գնալով մեծանում է: Իսկ պատճառն այն է, որ այդ ապրանքների սպառողը ՀՀ բնակչությունն է: Այսինքն՝ բնակչությունն արտագաղթում է, իսկ արտադրության ծավալները նվազում են: