«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Կալիֆոռնիայի ահաբեկչության պատասխանատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Կալիֆոռնիայի ահաբեկչության պատասխանատվությունը. փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով ահաբեկիչների Aamaq տեղեկատվական գործակալությանը:

Սան-Բերնարդինո քաղաքում հարձակում գործածները ահաբեկչական խմբավորման հետևորդներ են եղել:

ԶԼՄ-ների տարածած լուսանկարում ահաբեկչություն կազմակերպած 28-ամյա Սաիդ Ֆարուկն ու 27-ամյա Թեշֆին Մալիկն են, ովքեր առաջնորդվել են գիտակցաբար և հենց ահաբեկչական նկատառումներով, ինչը հայտնի է դարձել դեռևս խմբավորման խոստավանությունից առաջ:

Հիշեցնենք, որ ահաբեկչության արդյունքում 14 մարդ է զոհվել, ևս 17-ը հոսպիտալացվել են: Ավելի ուշ երկրի իշխանություններն այն ահաբեկչություն են որակել:

Ինչպես նաև հաղորդվում է, որ ահաբեկչության մեջ կասկածյալները կարող էին կրակ բացել այն բանից հետո, երբ նրանց գործընկերներից մեկը բացասական է արտահայտվել իսլամի մասին՝ այն «վտանգավոր» անվանելով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս