ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած կեղծ լուրերին, որոնցում նշում է հստակ անուններ»: Նա սոցցանցի իր էջում մասնավորապես գրել է.
«Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ լուրեր է տարածել, որում նշում է հստակ անուններ: Այդ ամենը լիարժեք կեղծիք է, որին ԼՂՀ ՊԲ-ը մանրամասն կանդրադառնա: Սակայն դրված տեսանյությում նրանք փաստորեն խոստովանում են իրենց խախտումները, որի համար ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը դեռ պատասխանատվություն է կրելու, բոլոր ձևերով»: