Իրաքը մեղադրել է Թուրքիային իր տարածք ռազմական ներխուժման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքյան հեռուստաալիքները տարածել են երկրի ԱԳՆ հայտարարությունը, որում նշվում է, որ «թուրքական զինված ուժերը, որոնք ներխուժել են Մոսուլի մարզ, ներթափանցել են իրաքյան տարածք առանց համաձայնության և պետք է անմիջապես լքեն այն»: Այս մասին փոխանցում է Интерфакс-ը:

Իրաքի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ «թուրքական ԶՈւ մեկ ջոկատ տանկերով և հրթիռներով» ներխուժել է Իրաքի տարածք առանց որևէ թույլտվության:

«Թուրք զինծառայողները հասել են Բաշիկ մարզ Մոսուլ քաղաքի մոտ: Մարզ է մեկնել մեկ ջոկատ»,-գործակալությունը մեջբերում է թուրք պաշտոնյաներից մեկի խոսքը:

Ընդ որում, նա նշում է, որ սա իրականացվում է «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակներում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս