Հետախուզվում էր խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Հայկ Բ.-ն, ով 2014 թ. մարտի 7-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Խափանման միջոցը՝ կալանք:

Հայկ Բ.-ն փոխանցվել է Մարտունու բաժնի ծառայողներին:




Լրահոս