Դեկտեմբերի 4-ի երեկոյան Կասպից ծովում «Գյունեշլի» ծովային հանքավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, փոխանցում է Haqqin.az-ը:
«Ընդհանուր առմամբ, հանքավայրում 84 մարդ է գտնվել: Տարհանված աշխատակիցները գտնվել են 2 փրկարարական նավակներում: Մեր ունեցած տվյալների համաձայն, ուժգին ալիքների և քամու պատճառով ռեզինե նավակներից մեկը պատռվել է, որի արդյունքում բաց ծովում է հայտնվել 36 մարդ»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ադրբեջանցի իրավապաշտպանը:
Հաղորդվում է 32 զոհի և տասնյակ անետ կործաների մասին:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ չնայած ուժգին ալիքներին և քամուն՝ Ադրբեջանի ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է 42 աշխատակցի փրկել, որոնց տարհանել են:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան