Խաղողը թանկացավ, իսկ գյուղացին շաբաթներով գործարանի առջև կանգնած էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին ներքին սպառման շուկայում խաղողի գինը կտրուկ բարձրացել է: Եթե օրեր առաջ խաղողի տեսակները վաճառվում էին 350-ից 450 դրամով, ապա այժմ գները համապատասխանաբար բարձրացել են 450-ից մինչեւ 650 դրամ: Այս օրերին գյուղմթերքի վաճառքի կետերում երբեմն նույնիսկ սկսել են 700 դրամով վաճառել: Գյուղմթերքի վաճառքով զբաղվող տնտեսվարողները խաղողի գնի կտրուկ բարձրացումը կապում են ռուս-թուրքական լարված հարաբերությունների հետ:

Ըստ լուրերի՝ սառնարաններում պահվող խաղողի մի մասն արդեն սկսել են արտահանել Ռուսաստան: Ինչի արդյունքում Հայաստանի շուկայում գները բարձրացել են:

Հիշեցնենք` շատ գյուղացիներ բեռնատարները բարձած շաբաթներով կանգնում էին գործարանների առաջ` խնդրելով ցանկացած գնով մթերել խաղողը: Բայց հիմա դրա գինը կտրուկ բարձրացավ:




Լրահոս